ՈՍԿԵՀԱՏ

Ամսի 22-ին մեր ճամբարի օրն էր: Մեր դասղեկ ընկեր Գոհարի և հայոց լ. ուսուցչուհի ընկեր Հասմիկի հետ ուղևորվեցինք դեպի Ոսկեհատ գյուղ: Մենք գնացել էինք ավտոբուսով: Ավտոբուսի մեջ երեխաներով մենք խաղեր խաղալով հասանք Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկ դպրոց: Դպրոցի մոտ մեզ դիմավորեցին տղաներ, որոնք մեզ ցույց տվեցին ճանապարհ դեպի գյուղի տեսարժան վայրերը: Այնտեղ երեխաներով անցանք քարքարոտ ճանապարհներ, բարձրացանք ժայռ, որը ինձ համար շատ վտանգավոր էր: Կային շատ գեղեցիկ քարեր, որից մեկի վրա փորագրված էր հովազը՝ ընկած եղնիկի հետևից: Այցելեցինք Սուրբ Սարգսի մատուռ: Վերջում մեր դասարանի տղաները ֆուտբոլ խաղացին գյուղի տղաների հետ, բայց ցավոք պարտվեցին: Խաղից հետո ճանապարհ ընկանք դեպի Երևան: Եկանք բոլորս դպրոց, իրար հրաժեշտ տվեցինք, և ամեն մեկը գնաց տուն:

Оставьте комментарий